Մեր Ծրագրերը
ԴԱՍԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Ուսումնական տարվա ընթացքում աշակերտները ստանում են դասապատրաստման աջակցություն գրեթե բոլոր առարկաներից, որոնք անցնում են դպրոցում։ Կենտրոնն ապահովում է լրացուցիչ անգլերենի, մաթեմատիկայի, նկարչության, հոգեբանության եւ համակարգչային դասընթացների պարապմունքներ ինչպես ամբողջ ուսումնական տարվա, այնպես էլ ամռան ընթացքում։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ
Մասնագիտական ուսուցման մեր ծրագիրը մեկնարկեց 2017 թվականի փետրվարին։ Այստեղ մեր աշակերտները հնարավորություն ունեն անհատականացված ուսուցում որոշակի ոլորտում։ «Արմատ» ինժեներական լաբորատորիան բաց է 10-16 տարեկան երեխաների համար, ովքեր կարող են մասնակցել ինժեներության, ծրագրավորման, 3D տպագրության եւ ռոբոտաշինության դասընթացների։ Տվյալ դասընթացները ստեղծվել են UITE-ի կողմից։
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ
Բուժքույրը եւ հոգեբանը ապահովում են երեխաների առողջության շարունակական վերահսկողություն։ Երեխաներին առաջարկվում է նաեւ անհատական եւ խմբային խորհրդատվություն։ Կենտրոնը զբաղվում է շատ կարեւոր՝ հիգիենիկ առողջապահական խնդրով, կենտրոն հաճախող երեխաներին տալով լողանալու հնարավորություն։ Յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունի ըստ ցանկության շաբաթական երկու անգամ լոգանք ընդունելու կենտրոնում։ Բացի այդ տարբեր օտարերեկրացի բժիշկներ պարբերաբար այց են կատարում կենտրոն երեխաներին առողջ ապրելակերպի դասեր տալու, ինչպես նաեւ բուժզննումներ կատարելու նպատակով։
ՍՆՈՒՆԴ
Բախվելով սնունդ, ֆինանսական միջոցներ հայթայթելու եւ իրենց ընտանիքների մասին հոգ տանելու խնդրին՝ շատ ծնողներ ի վիճակի չեն իրենց երեխաներին լիարժեք միջոցներ տրամադրելու դպրոցում աչքի ընկնելու եւ հաջողակ ապագա ունենալու գործում։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Կենտրոնն իրականացնում է սոցիալական աջակցություն՝ տրամադրելով հագուստ, կոշիկներ, եւ այլ պարագաներ։ Նախկին ծրագրերի շրջանակներում տրամադրվել են կոշիկներ, ինչպես նաեւ պայուսակներ՝ գրենական պիտույքներով։