Լրացուցիչ առարկայական պարապմունքներ
Կենտրոնում իրականացվող դասապատրաստման մեթոդները սաների համար առավել
գրավիչ և ընկալելի դարձնելու նպատակով որոշեցինք իրականացնել լրացուցիչ պարապմուքներ:
Մեր սաների մեջ դեպի ուսումը, գրքի ու ընթերցանության հանդեպ
սերը խորացնելու, նրանց ուսումնական առարկաներից լրացուցիչ տեղեկություններ հաղորդելու, բաց-դասերի մակարդակը առավել բարձրացնելու նպատակով ամեն շաբաթը երեք օր տարբեր առարկաներից իրականացվում են լրացուցիչ պարապմուքներ: Նախորդ շաբաթ մաթեմատիկա և հայ գրականություն առարկաներից անցկացվեցին բաց-դասեր, որը լավագույն ցուցանիշն էր լրացուցիչ
պարամունքների արդյունավետության ստուգման :
Մաթեմատիկա առարկայի բաց-դասը 6, 7, 8 դասարանների աշակրտների խումբն էր ներկայացնում: Բաց-դասն ընթացքում ի տարբերություն դպրոցների դասը ներկայացվում է ոչ միայն աշակերտի կողմից, այլև մանկավարժների հետ համատեղ թիմային քննարկման տեսքով, կանոնների վերլուծությամբ, ինչպես նաև վիկտորինաների և խնդիրների, վարժությունների խմբային լուծման մեթոդների կիրառմամբ:
Հայ գրականության առարկայի այս շաբաթվա բաց-դասը նվիրված էր Կոմիտասին,
այս թեման ընտրվել էր աշակերտների կողմից, քանի որ այս տարին համարվում
է Կոմիտասական՝ լրանում է մեծ երգահանի 150 ամյակը: Բաց-դասին սաները ներկայացրեցին հանճարի կյանքից և գործունեությունից դրվագներ: Բաց-դասի ավարտին երգեցին Կոմիտասի երգերից, որոնք դեռ սովորել էին ամառվա արձակուրդների ընթացքում երգի և պարի դասերից: