Մասնագիտական դասընթացների շրջանակում Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ
Դեպի առաջ երեխաների զարգացման կենտրոնի բարձր դասարանների սաների համար իրականացվող մասնագիտական դասընթացների շրջանակում Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի հատուկ թույտվությամբ նոյեմբերի 9-ին պրակտիկ ուսուցում անցկացվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Կենտրոնի բարձր դասարաների 20 աշակերտներին՝ երեք մանկավարժների ուղեկցությամբ խմբի համար ջերմ ընդունելություն կազմակերպվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Շրջայցն իրականացվեց գրասենյակի պետ՝ Կարինե Մովսիսյանի կողմից: Հանդիպում –քննարկում կայացավ դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսայնի հետ, ով մանրամասն ներկայացրեց իրավաբանություն մասնագիտությունը, խոսեց դատական համակարգի գործունեության, դատական նիստերի մասին, պատասխանեց աշակերտների հարցերին: Դատարանի նախագահը շրջայց իրականացրեց նաև իր աշխատասենյակում: Հանդիպումն ավարտվեց փոխադարձ շնորհակալական խոսքերով: