«Մասնագիտական կողմնորոշման դասընթացներ» նախաձեռնության մեկնարկի մասին
«Մասնագիտական կողմնորոշման դասընթացներ» ծրագրի մասինկենտրոնի մանկավարժներին և 7-10 դասարանների սաներինտեղեկացնելու նպատակով ուրբաթ օրը՝ փետրվարի 23-ին իրականացվեց «Կրթությունը ուժ է» խորագրը կրող հանդիպում-քննարկում: Քննարկման ընթացքում մեր սաներին ներկայացրեցի նոր նախաձեռնության կարևորությունը, նպատակն ու առաքելությունը:
Այդ նպատակով արդեն իսկ իրականացվել է այցելություն Գյումրու ԱՌԴԱ առողջապահական կենտրոն, զրուցել ենք կենտրոնի գործադիր տնօրենի և գլխավոր բժշկի հետ: Ներկայացվեց կենտրոնի գործունեությունն ու իրականացվող ծրագրի նպատակը:
Ձեռք բերվեց համաձայնություն մարտի 1-ից մեր կենտրոնում նախատեսված մասնագիտական կողմնորոշման 1-ին՝ «Բժշկություն, առողջապահություն, հիգիենային պահպանություն» խորագիրը կրող դասընթացի մեկնարկի մասին: Նրանք հայտնեցին իրենց համագործակցության պատրաստակամությունը 7-10 դասարաններիսաների հետ մասնագիտական կողմնորոշման դասընթացների անցկացման ուղղությամբ: