Միջոցառում
Սպիտակի երկրաշարժի օրվա՝դեկտեմբերի 7-ի հերթական տարելիցի նախօրեին, թեկուզ և կարճատև ժամանակով տխուր հիշողություններից և ճնշող մթնոլորտից կտրվելու համար «Դեպի առաջ» երեխաների կենտրոնում կազմակերպվեց ժամանցային միջոցառում և հյուրասիրություն:
Երկու օրերի՝ դեկտեմբերի 5-ի և 6-ի միջոցառումները ուղղորդվեցին կենտրոնի սաների թատերկանացված բաց դասերով: Միջոցառման ընթացքում կենտրոնի տարբեր տարիքային խմբերի սաները բեմադրեցին և շատ ծնողների ներկայությամբ ներկայացրեցին խրատական հեքիաթների բեմադրություններ: