Ձմերային կոշիկներ
Դեպի առաջ» երեխաների կենտրոն հիմնականում հաճախում են սոցիալապես անապահով, տնակային ավաններում բնակվող ընտանիքների երեխաները: Սոցիալական ծանր պայմանների և գործազրկության պատճառով շատ ընտանիքներ չեն կարողանում իրենց երեխաների համար գնել ձմեռային կոշիկներ: Սաների ծնողների սոցիալական բեռը թեթևացնելու նպատակով դիմեցինք Փարոս ամերիկյան հիմնադրամին և ընդառաջելով մեր խնդրանքին ավելի քան 150 սաներին բաժանելու նպատակով մեզ տրամադրեցին ձմեռային տաք կոշիկներ: Ավելացնենք, որ նման բարեգործական նախաձեռնություն իրականացվել էր նաև նախորդ տարի, որը յուրատեսակ փրկօղակ է դարձել սոցիալապես անապահով ընտանիքների համար: Այս պահին սաների մեծ մասը արդեն ունեն ձմեռային տաք կոշիկներ, առաջիկա մի քանի օրերին ամբողջովին կավարտենք տաք կոշիկիների բաժանման ծրագիրը: