Մարմաշեն Վանք
«Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնի սաների այցելությունները Շիրակի մարզի պատմամշակութային հուշահամալիրներ շարունակվում են: Հերթական ճանաչողական բաց դասն անցկացվեց Մարմաշենի վանքային համալիրում, որտեղ կենտրոնի մանկավարժենրը երեխաներին ներկայացրեցին 10-12-րդ դարերում կառուցված շքեղ վանքահամալիրի պատմությանը: Ախուրյանի գեղատեսիլ կիրճում սաներին հնարավորություն տրվեց ճաշելու, զբոսնելու և խաղալու: