ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ
Կենտրոնի նպատակն է օգնել սոցիալապես անապահով հարյուրավոր ընտանիքների երեխաներին, մասնավորապես ապահովելով մարդասիրական և կրթական աջակցություն, ստեղծելով պայծառ ապագայի տեսլական, ընձեռելով հաջողակ անհատներ դառնալու հնարավորություններ։
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
1. Դասապատրաստման հնարավորության ընձեռում:
2. Սոցիալական պայմանների բարելավմամբ աղքատության կրճատմանը նպաստում:
3. Կրթության, դաստիարակման, զարգացման, առողջապահական (լողանալու, հիգիենայի կանոններին հետևելու հնարավորության ընձեռում)անհրաժեշտ բարեկեցիկ պայմանների ընձեռում:
4. Համայնքային և հասարակական կյանքին մասնակցության խթանում (հասարակական ճանաչում ունեցող հյուրերի հետ հանդիպումներ, քննարկումներ):
5. Շրջակա միջավայրի, պատմամշակութային հուշարձանների, բնության գեղատեսիլ վայրերի ճանաչողականության խթանում՝ էքսկուրսիաների և բաց-դասերի միջոցով:
Մասնագիտական դասընթացների մասնակցության
Դ Ի Մ Ո Ւ Մ - Հ Ա Յ Տ
Ամերիկյան «Փարոս» հիմնադրամի, Գյումրիում գործող «Դեպի Առաջ» Զարգացման Կենտրոնը հայտարարում է վարսահարդարման, դիմահարդարման, մատնահարդարման անվճար մասնագիտական
դասընթացների մասակցել ցանկացողների հայտերի ընդունման հերթական փուլը:
Դիմել կարող են Գյումրու և մոտակա համայնքների, համապատասխան մասնագիտություն ձեռք բերելու և հետագայում աշխատելու ցանկություն ունեցող, մինչև 35 տարեկան անձիք:
Դիմում-հայտերը կարող եք լրացնել՝ www.debiarach.org կայքում օնլայն տարբերակով:
Այլ մանրամասների համար զանգահարել 098 07-56-57 հեռախոսահամարով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 20, 2020թ